Լիլիթ Մկրտչյանը հաղթեց սև խաղաքարերով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 21, 2012 21:07

Ջերմուկում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթեց Նադեժդա Կոսինցևային և բարելավեց մրցաշարային իր դիրքը: Իսկ ահա, Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Ժաո Սյուեի հետ: Մերոնք առաջատարից, աղյուսակը 4-ական միավորով գլխավորող Յու Վենյունից հետ են մնում 1,5 միավորով:

Ահա թե ինչպես ավարտվեցին տուրի մյուս պարտիաները.

Հոու Հիֆան – Նինո Խուրցիձե՝ 1։0
Եկատերինա Կովալևսկայա – Յու Վենյուն՝ 0,5։0,5
Ռուան Լուֆեյ – Համփի Կոներու՝ 0,5։0,5
Կատերինա Լահնո -Բաթույագ Մունգոլտուլ՝ 0,5։0,5

Մրցաշարային աղյուսակ

1. Յու Վենյուն՝   4
2. Հոու Հիֆան՝ 3,5
3. Ռուան Լուֆեյ՝ 3
4. Համփի Կոներու՝ 3
5. Էլինա Դանիելյան՝ 2,5
6. Կատերինա Լահնո՝ 2,5
7. Լիլիթ Մկրտչյան՝ 2,5
8. Եկատերինա Կովալևսկայա՝ 2,5
9. Ժաո Սյուե՝ 2,5
10. Նադեժդա Կոսինցևա՝ 2
11. Բաթույագ Մունգոլտուլ ՝ 1,5
12. Նինո Խուրցիձե՝ 0,5

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply