Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 21, 2012 17:30

Գյումրիի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանը քիչ առաջ հրաժարական է տվել կառույցի ղեկավարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է shirakcentre.org կայքը:

Ըստ այդմ, մարզային կառույցի ղեկավարումը հանձնվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանին: Նիստը վարել է ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Շիրակ Կենտրոնի փոխանցմամբ, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել քանզի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել է առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Դիտվել է 1391 անգամ:
Print Friendly

Leave a Reply