Վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 17:25

Այսօր, ժամը 16.30-ի սահմաններում հստակ ու նուրբ հաշվարկված հզոր պայթյունի շնորհիվ, առանց վնասելու պատերը, վերակառուցվող կրկեսի գմբեթն անվտանգ իջեցվեց: Իր պատասխանատվության սահմաններն անընդհատ ընդլայնող ԱԻՆ-ը ձեռնամուխ է եղել պայթեցնող խմբի ձևավորմանը: Պայթեցնող խմբի մեջ են ներգրավվել ամենաբարձր կարգի պրոֆեսիոնալներ:  Նման նուրբ աշխատանքներ կատարվեցին նաև  2011թվականի դեկտեմբերին Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35կմ-ի հարակից տարածքում, 2012-ի ապրիլին Շիրակի մարզի Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի 7-րդ կմ-ի հատվածում՝ ձնահյուսը կանխարգելելու նպատակով:

Պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետևանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով: Պայթեցման անվտանգությունը մեծ մասամբ ապահովվեց նաև ոստիկանության հմուտ աշխատանքով:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply