Մեր ծանրորդուհիները խոզի գրիպի պատճառով չգնացին Թեոդոսիա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2009 15:01

d5aed5a1d5b6d680d5a1d5b4d5a1d680d5bfԾանրամարտի Հայասատանի տղամարդկանց և կանանց հավաքականները Պոդոլսկում և Աբովյանում ուսումնամարզական վերջին հավաքներն են անցկացնում: Մերոնք նախապատրաստվում են Կորեայում նոյեմբերի 19-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքականից դուրս է մնացել 105 կգ քաշային Արթուր Բաբայանը: Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը (77 կգ), Գևորգ Պողոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (երկուսն էլ` 85 կգ) նախապատրաստվում են Պոդոլսկում: Իսկ Առաքել Միրզոյանը (77 կգ) հոր` օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միզոյանի ղեկավարությամբ պարապում է Հայաստանում:

Մեր ծանրորդուհիների հավաքականի կազմում են` Մելինե Դալուզյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ):

Սկզբում նախատեսվում էր, որ նրանք ուսումնամարզական հավաք պետք է անցկացնեն Թոեդոսիայում: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Անկախ»-ին հայտնեց, որ երբ զանգահարել է Ուկրաինայի իր գործընկերներին, նրանք հայտնել են, որ, խոզի գրիպի պատճառով, Թեոդոսիայում փակ են գրեթե բոլոր դեղատները, միս ընդհանրապես խանութներում չի վաճառվում: Այդ է պատճառը, որ չեն ցանկացել մեր մարզուհիներին ուղարկել մի այնպիսի տեղ, ուր արտակարգ իրավիճակ է:

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply