Անգին Իսախանյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 17:12

 «Փաստինֆո» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը դատական դեպարտամենտի կադրերի վարչության պետ Անգին Իսախանյանին ազատել է աշխատանքից:
Լուրը ճշտելու նպատակով «Փաստինֆո» լրատվական գործակալությունը այսօր դիմեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանին: Վերջինս տեղեկացրեց. «ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ստացել է Անգին Իսախանյանի աշխատանքից ազատվելու դիմումը: Դիմումին ընթացք կտրվի օրենսդրությամբ սահմանված կարգով»:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply