Երազ տեսնում են միայն խելացի մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2012 16:11

Նման եզրահանգում են կատարել երազների ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկացի գիտնականները : Նրանք ուսումնասիրել են ավելի քան 2000 մարդու. հարցվածների մեծ մասը կամ չի տեսնում, կամ էլ չի  մտապահում  իր տեսած երազը: Միայն  ան մարդիկ,որոնք մի շարք ինտելեկտուալ թեստեր գերազանցով  էին անցել, վստահորեն ասում են, որ հաճախ են երազ տեսնում:   Այս բացահայտման մեջ անսովոր բան չկա, քանի որ ըստ էության, երազը տեղեկության կարգավորումն են: Երազում  ուղեղը ողջ օրը ստացած տեղեկությունը վերլուծում է, ու  շատ հարցերի պատասխանը գտնում: Մարգարեական բազում երազների ու հայտնագործությունների մասին է հայտնի. օրինակ` Մենդելեևի պարբերական աղյուսակի հետ կապված  երազը: Հիմա հայտնի է, որ ուղեղը երազում իր առջև դրված խնդիրն է լուծում, դժվարին իրավիճակներից գտնում ելքեր: Եթե մարդու ինտելեկտը զարգացած չէ,  մարդը չի ձգտում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա նա հազվադեպ է երազ տեսնում, քանի որ այդ մարդու ուղեղը երազի ժամանակ էլ է քնում:

Դիտվել է 2035 անգամ:
Print Friendly

Leave a Reply