Հյուսիսային Կորեայում հզոր փոթորկի հետևանքով մարդկային զոհեր կան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 15:17
Հյուսիսային Կորեայում հզոր փոթորկի հետևանքով մարդկային զոհեր են եղել, պատճառվել է նյութական վնաս: Ամենաշատը տուժել է Քանվոնդո գավառը: Այնտեղ 7 մարդ է զոհվել, շատ բնակելի տներ ու հասարակական շենքեր են ավերվել: Գյուղնշանակության հողեր են ջրի տակ մնացել: Լվացվել են ճանապարհները, վնասվել են երկաթուղիները, կամուրջներն ու հոսանքալարերը:
Տարերային աղետը զգալի վնաս է պատճառել Խվանխե-Նամդո գավառին: Տվյալ տարածաշրջանում տուժածների մասին տեղեկություն չկա:






Facebook
Tweet This
Email This Post
