Հայ բասկետբոլիստուհիները Հունաստանում կմասնակցեն Եվրագավաթի մրցաշարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2009 16:13

Բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբը Եվրագավաթի մրցաշարի շրջանակում նոյեմբերի 12-ին Հունաստանում կմրցի այդ երկրի չեմպիոն «Ատինաիկոսի» հետ: Ի դեպ, անկախացումից հետո Հայաստանն առաջին անգամ ներկայացված կլինի այդ հեղինակավոր մրցաշարում:

«Հատիսը» մրցավայր կմեկնի նոյեմբերի 11-ին՝ Երևան-Վիեննա-Աթենք չվերթով: Իսկ մեր մարզասերները «Հատիսի» բասկետբոլիստուհիների մասնակցությամբ առաջին միջազգային խաղի անմիջական ականատեսը կարող են դառնալ Երևանում նոյեմբերի 19-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Այդ օրը մեր թիմը «Միկա» մարզահամալիրում հյուրընկալելու է Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի «Չևակատա» թիմին:

«Հատիս»-ի  մարզիչը  Վրաստանում բնակվող մեր հայրենակից Գիա Ղազանչյանն է, ով նախկինում հիմնականում աշխատել է պատանեկան թիմերի հետ:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply