Բարոյական վնասի հստակ չափանիշների սահմանումը՝ փոքր-ինչ ավելի հեռահար նպատակ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 21, 2012 14:28

ՀՀ իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված է իրականացնել քայլեր, որոնք ուղղված կլինեն քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում բարոյական վնասի հատուցման ամբողջ համակարգն  առավել ընդգրկուն դարձնելուն:

Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը: Նա հավելեց, որ  այդ հարցով անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել.  տարբեր երկրներում պրակտիկան ու օրենսդրությունը միանգամայն  տարբեր են՝  ԱՄՆ-ում բարոյական  վնասի հատուցումը նախատեսում է  չափազանց մեծ գումարներ,  Եվրոպայում   բարոյական վնասի  գումարային չափերը շատ ավելի զուսպ են: 

Փոխնախարարը նաև կարևորեց  բարոյական վնասի  հստակ չափանիշների սահմանումը՝ միաժամանակ նշելով, որ այն  փոքր-ինչ ավելի հեռահար նպատակ է  2014-2016թթ.  համար, երբ կբարեփոխվի ամբողջ քաղաքացիական օրենսդրությունը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply