ՏՄՊՊՀ դիտակետում են Աշտարակի և Վանաձորի խոշոր առևտրի կետերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2012 14:20

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: «Փաստինֆո» գործակալությանն այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձորում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:

Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում և Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին:
Չենք կարող կանխատեսել, թե այս 4 օրում արդեն իրազեկված առևտրի կետերը ի՞նչ «սրբագրումներ» կհասցնեն կատարել, սակայն փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա՞ են օրենքի հնարավոր խախտումներ, թե ոչ:
Խախտումներ հայտնաբերելու դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply