Օլիմպիական կրակը Լոնդոն են հասցրել ուղղաթիռով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 13:24
Հուլիսի 20-ի երեկոյան օլիմպիական կրակով ջահը վերջապես հասել է Լոնդոն: Այն Բրիտանիայի մայրաքաղաք է բերվել Գիլֆորդից: Ուղղաթիռը լոնդոնյան Թաուերի վերևում է կախվել ու, այնտեղից Թագավորական ծովային հետևակի զինծառայողը սանդուղքով ջահն իջեցրել է:
Օլիմպիական ջահը կշրջի Լոնդոնի 33 շրջաններով, այդ թվում` այն կհասցվի նաև հռչակավոր տեսարժան վայրերից Սուրբ Պողոսի տաճար, բուքինգհեմյան ամրոց, Հեմփթն-կորտ: Իսկ բացման հանդիսությանը կհասցվի Թեմզա գետով նավարկությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
