Թուրք-սիրիական սահմանին թուրքական 12-ից ավելի բեռանատար է հրկիզվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 13:16
Թուրք-սիրիական Բաբ էլ Հաուա սահմանային անցակետի մոտակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում թուրքական բեռնատարներ են այրվել:
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, մեքենաները հայտնվել են սիրիացի ընդդիմադիրների և կառավարական ուժերի բախումների կենտրոնում ու հրկիզվել: Տեղեկություններ կան այն մասին, որ դրանց մի մասն առևանգվել է:
Վարորդներին հաջողվել է փրկվել և հատել թուրքական սահմանը, սակայն նրանք հրաժարվել են խոսել լրագրողների հետ և պատմել տեղի ունեցածի մասին:
Այրված բեռնատարների ստույգ թիվը չի հաղորդվում, սակայն դրանք 12-ից ավելի են եղել:
tert.am






Facebook
Tweet This
Email This Post
