Պայթեցվել է Իրաքից Թուրքիա նավթ մատակարարող նավթամուղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 21, 2012 13:11

Թուրքիայի Մարդին քաղաքի մոտակայքում պայթեցվել է Քիրքուկ-Յումուրթալըք նավթամուղը. տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պայթյունի հետևանքով նավթի արտահոսք է եղել և հրդեհ է բռնկվել: Մարդինի նահանգապետ Թուրհան Այվազը տեղեկացրել է, որ պայթյունն ահաբեկչության արդյունք է: «Նավթի արտահոսքը դադարեցրել ենք: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա:

Թուրքական կողմը պնդում է, որ ահաբեկչության հետևում Քրդական աշխատավորական կուսակցությունն է (PKK):

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply