Հայաստանի պատանի սեղանի թենիսիստները Ստոկհոլմում ոչնչով աչքի չընկան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2009 15:24

սեղանի թենիսՍտոկհոլմում անցկացված սեղանի թենիսի միջազգային պատանեկան մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները ոչնչով իրենց չդրսևորեցին:

Ստուգատեսին մասնակցում էին 24 երկրների 147 մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում էին Երևանի թիվ 2 մարզադպրոցի 8 սաները, ովքեր մրցավայր էին ուղևորվել մարզիչ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:

Հայաստանի պատանի թենիսիստներից չորսին հաջողվեց մտնել 1/16 եզրափակիչ, սակայն, այստեղ նրանք պարտութուններ կրելով, դադարեցրին պայքարը:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply