Պուտինը համացանցում ալկոհոլի գովազդն արգելող օրենք է ստորագրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 12:46
Ռուսաստանի նախագահ Պուտինը օրենք է ստորագրել, որով համացանցում ու ԶԼՄ-ներում արգելվում է ալկոհոլի գովազդը:
“Ալկոհոլային արտադրանքի, այդ թվում և գարեջրի սպառումը նվազեցնելուն ուղղված պայմանների ստեղծման նպատակով ,Դաշնային օրենքով նախատեսվում է սահմանափակել ալկոհոլային արտադրանքի գովազդը տպագիր հրատարակություններում ու ինտերնետի տեղեկատվական հեռուստահաղորդակցությունների ցանցում”,ասվում է մամլո ծառայության տեղեկանքում:
Արգելքն ուժի մեջ է փաստաթղթի պաշտոնական հրապարակման պահից սկսած, իսկ տպագիր ԶԼՄ-ներում այն կգործի 2013-ի հունվարի 1-ից. կիսամյա անցումային շրջանը թույլ կտա գովազդատուների հետ կնքված պայմանագրերի կատարում:






Facebook
Tweet This
Email This Post
