Երևանում մեկնարկեց Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 10, 2009 16:13

մարմնամարզության ֆեդերացիաԱյսօր Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց ժամանակակից օլիմպիական խաղերի Հայաստանի առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարը:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր երկրի պատանի մարզիկներն այնքան էլ մեծ հնարավորություններ չունեն մրցումների բովում իրենց կարողությունները ստուգելու, ապա այս փորձությունը նրանց համար այդ անելու լավ առիթ է:

Ստուգատեսի հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան նոյեմբերի 14-ին:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply