Կողոպտչին հետապնդել և բռնել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 12:20
Հուլիսի 20-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վլադիմիր Պ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.10-ի սահմաններում, Շերամի փողոցի թիվ 61 շենքի բակում բացահայտ հափշտակելով 17-ամյա մի երիտասարդի պարանոցի ոսկյա շղթան` խաչով, փորձել է դիմել փախուստի, սակայն տուժողի և օգնության հասած անցորդների կողմից հետապնդվելով` բռնվել է Շերամի փողոցի թիվ 63 շենքի բակում:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply