Թմրամիջոց պատրաստելու և ներարկվելու պահին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 12:18
Հուլիսի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Աշտարակ քաղաքի Ե. Շահազիզի և Վանի Հերոսների փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող այգում թմրամիջոց պատրաստելու և ներարկվելու պահին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Նորայր Պ.-ին և 1976 թ. ծնված Հայկ Մ.-ին:
Նշված վայրից հայտնաբերվել են ներարկիչներ, մետաղյա թաս, սրվակ, տարաներ և շշեր`   հեղուկներով, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, բամբակ և 4 տուփ լուցկի:
Հայկ Մ.-ն խոստովանել է, որ ներարկիչներից մեկում առկա թմրամիջոցն ինքն է պատրաստել  իրենց օգտագործման համար, իսկ մյուսում եղածն   արդեն օգտագործել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նորայր Պ.-ն և Հայկ Մ.-ն ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply