Խարդախության հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 12:16
Հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները խարդախություն կատարելու կասկածանքով Նորագավիթ թաղամասից, իր վարած «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ հունիսին հիշյալ «ԳԱԶել»-ը վարելու է տվել է իր ծանոթ ոմն Ջիվանին, որն էլ հաջորդ օրը ավտոմեքենան վերադարձրել է նոր էլեկտրական մարտկոցով, որի դիմաց Սամվելը Ջիվանին վճարել է 12.000 դրամ: Սակայն հետագայում պարզվել է, որ Ջիվանը մարտկոցը ձեռք է բերել խաբեությամբ. մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ս/թ հունիսին Ռոստովյան փողոցում իր վարած «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքեան մոտ 30 տարեկան մի երիտասարդ է կանգնեցրել և պատճառաբանելով, որ իր վարած «ԳԱԶել»-ի  շարժիչը չի կարողանում գործարկել` իրենից խաբեությամբ վերցրել է «ՎԱԶ-2107»-ի մարտկոցն ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառոմներ Ջիվանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Մարտկոցն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply