Սպանություն կատարողի վարձակալած տնից ատրճանակ է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 12:14
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 2-ից որպես անհայտ կորած որոնվող 76-ամյա Գոհարիկ Գասպարյանին սպանելու կասկածանքով հուլիսի 16-ին ոստիկանության ծառայողները Երևանի Գայի պողոտայի և Ն. Ստեփանյան փողոցների խաչմերուկից բերման էին ենթարկել 51-ամյա Սամվել Գասպարյանին:
Պարզվել էր, որ նա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խեղդամահ էր արել Գոհարիկ Գասպարյանին, ապա  դիակը տեղավորելով մետաղյա տակառում՝ այն տեղափոխել էր իր կողմից նախապես վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցում գտնվող  տուն:
Սամվել Գասպարյանի մատնացույց արած տան նկուղային հատվածից հայտնաբերվել էր մետաղյա տակառը՝ Գոհարիկ Գասպարյանի դիակով:
Հուլիսի 19-ին, ժամը 18.30-ին, Սամվել  Գասպարյանի  վարձակալած «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 24-րդ փողոցի թիվ 3 տանը կատարված խուզարկությամբ՝ հյուրասենյակի բազկաթոռի միջից, հայտնաբերվել է 4.5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակ և  կրակելու համար նախատեսված պողպատյա գնդիկներ:
Հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply