Մեքենայից գողություն կատարողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 12:10
Հունիսի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Կետրոնականի բաժին է դիմել 1972 թ. ծնված Վաչագան Ա.-ն՝ հայտնելով, որ հունիսի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի բակում կայանված իր «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի  սրահից գողացել են ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 190.000 դրամ, բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, անձնագիր և ակնոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Ժիրայր Դ.-ն, որը նույն օրը երեկոյան իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply