Թմրամիջոց՝ ավտոտնակի կտուրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 11:51
Հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության ծառայողները  Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 165 շենքի մոտ գտնվող ավտոտնակից բերման են ենթարկել  ավտոտնակի սեփականատեր, 1958 թ. ծնված  Հովհաննես Ս.-ին:
Զննությամբ ավտոտնակի կտուրից հայտնաբերվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե շիշ` կիսով չափ լցված  դեղնավուն զանգվածով և  0.5 լ տարողությամբ մեկ այլ շիշ` սպիտակ զանգվածով:
Հովհաննես Ս.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply