Վթարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 11:36

Էջմիածին-Աշտարակ ճանապարհին

իրար են բախվել «ԶԻԼ-433362» և «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են   հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Լուսառատ-Փոքր Վեդի ճանապարհին
Հուլիսի 20-ին, ժամը 12.40-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան Լուսառատ-Փոքր Վեդի ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել  է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Խաղաղ Դոնի փողոցում
Հուլիսի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Խաղաղ Դոնի փողոցում իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Ֆոլքսվագեն Պասսատ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Երեք ավտոմեքենա բախվել են
Հուլիսի 19-ին, ժամը 22.00-ին, Երևանի Շիրազի փողոցում  իրար են բախվել «ԳԱԶ-3110», «ԶԱԶ-11183»  և   «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Ընկել է ձորը
Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Շևրոլետ Նիվա» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 16-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը և  2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
 
«Միցուբիշի-Պաջերո»-ն կողաշրջվել է
Հուլիսի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 177-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Բախվել է ճամփեզրի ծառին
Հուլիսի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մեսեդես-Ց 180»  մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրաբեր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
«ԿամԱԶ»-ը շրջվել է
Հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Արտաշատ քաղաքի  Փափազյան փողոցում «ԿամԱԶ-511»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply