ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:55
Հուլիսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2012 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում հանցավորության վիճակի եւ դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների պայքարի արդյունքները:
Կոլեգիայի նիստին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցներին որոշ դիտարկումներ ներկայացրեց ոստիկանության աշխատանքի, բարեփոխումների ընթացքի, առանձին ծառայությունների գործունեության և առաջիկա խնդիրների ու անելիքների վերաբերյալ: 
Հանրապետության նախագահի խոսքից հետո կոլեգիայի նստի մասնակիցներն անցան օրակարգի հարցերին:
Հաշվետու զեկույցներով հանդես եկան ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանը:
Ամփոփելով նիստը` ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար և հանձարարեց երկրորդ կիսամյակում վերացնել առկա թերությունները, անշեղորեն իրականացնել բարեփոխումների ամրագրման, աշխատանքի համակողմանի վերակառուցման, նոր ոստիկանության ձևավորման մարտավարությունը:
Կոլեգիայի նիստի ավարտին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ոստիկանության համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրողների հարցերին:
 
2012 թառաջին կիսամյակում hանրապետությունում հանցավորության վիճակի եւդրա դեմ 
ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմիններիպայքարի արդյունքների վերաբերյալ տեղեկանքը զետեղված է կայքի ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ բաժնում:

 

Դիտվել է 1644 անգամ:
Print Friendly

Leave a Reply