Մեքենան շրջվել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:44

Հուլիսի 21-ին, ժամը 23.50-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 21 ԼՍ 418 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1962 թ. ծնված Ս. Սարգսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply