Ջուրը լցվել էր նկուղը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:39

Հուլիսի 20-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում անձրևաջրերը լցվել են տների նկուղները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Տեղում պարզվել է, որ մարզում տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դալարիկ, Բաղրամյան և Մյասնիկյան գյուղերի մի շարք տների նկուղներ լցվել են անձրևաջրերով, վնասվել է Մյասնիկյան գյուղի հեղեղային հողապատնեշը:

Նշված համայնքների ուժերով և միջոցներով իրականացվել են ջրահեռացման ու հողապատնեշի վերականգնողական աշխատանքներ:

Մարզպետի հանձնարարությամբ ստեղվել է հանձնաժողով` հասցված վնասի չափը գնահատելու համար:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply