Անկարգություններին մասնակցելու համար Չինաստանում 9 մարդու մահապատժի են ենթարկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 10, 2009 11:27
Չինաստանում 9 մարդու են մահապատժի ենթարկել այս տարվա հուլիսին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Ուրումչիում էթնիկական հողի վրա տեղի ունեցած անկարգությունների պատճառով զոհվել էր 200 մարդ:
«9 մարդուց բաղկացած 1-ին խումբն արդեն մահապատժի է ենթարկվել, այն բանից հետո, երբ դատավճիռը հաստատել է Գերագույն դատարանը»,- հայտարարել է Հոու Խանմինը` Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի ներկայացուցիչը:
Տեղեկություններ չկան մահապատժի ենթարկվածների ազգային պատկանելության մասին. նրանք մահվան են դատապարտվել անկարգությունների ժամանակ կատարած սպանությունների և այլ հանցանքների համար:
Ուրումչիում զանգվածային անկարգություններ էին սկսվել այն բանից հետո, երբ Չինաստանի մի այլ նահանգում` Գուանդունում կռվի ժամանակ 2 ույղուր երիտասարդներ էին զոհվել: Սինցզյանի ույղուր երիտասարդները լայնածավալ բողոքի ակցիաներ էին կազմակերպել, որոնք հետագայում վերածվեցին անկարգությունների:






Facebook
Tweet This
Email This Post
