ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:22

 ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին` ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

 «Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է:  Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված քաղաքականությանը, որը վարում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ձեր գլխավորությամբ:

 Վստահ եմ, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում` Ձեր հետագա գործունեությամբ կշարունակեք ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը»,-մասնավորապես ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply