ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփել է ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:17

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում, ԼՂՀ ընտրական օրենսգրքի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, ամփոփվել և արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները:

 

Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, ԼՂՀ  99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են  47095,

Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4:

 

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply