Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 21, 2012 10:03

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության և կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման և անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի: 
Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և Ձեր առջև դրված ծրագրերի և նպատակների իրականացում:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply