Բրազիլիան Սիրիայից տարհանել է իր դիվանագիտական կորպուսը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 21, 2012 12:25
Սիրիայում աշխատող բրազիլացի դիվանագետները ուրբաթ տարհանվել են Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի որոշմամբ` կառավարական ուժերի ու ընդդիմության սրված զինված հակամարտության պատճառով:
Վերջին տեղեկությունների համաձայն, Բրազիլիայի դեսպանատան աշխատակիցներն արդեն հեռացել են Դամասկոսից ու գտնվում են լիբանանյան տարածքում: Աշխատանքներ են տարվում նաև Սիրիայում գտնվող բրազիլացիների տարհանման ուղղությամբ, եթե դա պահանջվի, նրանք խնդրեն: Սիրիայի տարածքում բնակվում է շուրջ 3000 բրազիլացի, մեծ մասը` երկրի մայրաքաղաքում:






Facebook
Tweet This
Email This Post
