ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրեն Գրահամ Սթրոնգին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 20:05


Հյուրը ներկայացրել է առողջապահության նախարարության հետ կազմակերպության համագործակցության ուղղությունները: Մասնավորապես` 2010թ. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված առողջապահական մի շարք ծրագրեր:

Նախարար Դումանյանը կարևորել է կազմակերպության դերն ու օժանդակությունը հատկապես 0-7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության պետական հավաստագրի ներդրման աշխատանքներում:

Գրահամ Սթրոնգը հավելել է, որ Վորլդ Վիժնը նպատակային աշխատանքների իրականացման, առողջապահության ֆինանսավորման, հասանելիության, հանրային մոնիտորինգի մեխանիզմների մշակման հարցերի շուրջ համագործակցում է նաև տեղական հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների, նաև զանգվածային լրատվամիջոցների հետ` մոր և մանկան առողջության հիմնախնդիրների իրազեկման և լուսաբանման ուղղությամբ: Նա նշել է, որ մոր և մանկան առողջության պահպանման հարցերով զբաղվուղ շուրջ 45 հասարակական կազմակերպություն միավորվել է մեկ դաշինքի ներքո, որը աջակցում է ոլորտի խնդիրները վերհանելով և լուծման ուղիներ առաջարկելով:

Դերենիկ Դումանյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ հանրային իրազեկման աշխատանքները:

Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության տնօրենը պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջապահության համակարգին մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply