Հանուն երեխայի մայրը պատրաստ է ամեն ինչի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 18:06

Հոգատար մայրիկը, որ փորձել էր կոտրել ուսումնական հաստատության պաշտոնական կայքն իր երեխայի գնահատականներն ուղղելու համար, ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով կկանգնի դատարանի առջև:

Պարզվել է, որ 2008-2012 ժամանակահատվածում Քեթրին Վենուստոն Նյու Տրիպոլիից բազմիցս է կոտրել համակարգչային համակարգերը` իր որդու ու դստեր առաջադիմությունը բարձրացնելու նպատակով:

Հիմա չափից դուրս հոգատար մայրիկին մեղադրում են համակարգիչն անօրինական օգտագործելու,  տվյալները փոխելու մեջ: Մեղադրող կողմը վստահեցնում է, որ նման հանցագործությունների համար կարող է 42 տարվա ազատազրկում ու 90 հազար դոլար տուգանք նախատեսվի:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply