Հայ ոստիկանը պետք է տարբերվի թե’ իր արտաքին իմիջով, և թե’ մարդկային կերպարով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 20, 2012 17:34


Այսօր ՀՀ ոստիկանության հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների 2012թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:
Համաձայն դրանց` 2012 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 10.7 %-ով կամ 905 դեպքով: Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում նվազել է նաև հանցավորության գործակիցը:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց, հանրապետությունում 2.2%-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հիմնական ուղղություններով արձանագրվել է ցուցանիշների բարելավում:
Այսպես, ընդհանուր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 2.4 %-ով, իսկ քրեական հետախուզության գծով` 0.8%-ով:
2012 թ. 6 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերվել է 571 դեպք: Հանրապետության իրավապահ մարմինների կողմից առգրավվել է շուրջ 3 կգ մարիխուաննա, 2 կգ 442 գրամ ափիոն, 4.6 գրամ հերոին ր 90.8 գրամ հաշիշ:
2012 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է 941 հետախուզվող (2011թ. 6 ամսում` 916-ը): Բացի այդ, ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալվել են այլ պետությունների կողմից հետախուզվող ևս 92 անձ:
2012 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ղեկլավարության կողմից իրականացվել են բազմաբնույթ կազմակերպչական միջոցառումներ` համակարգը բարեփոխելու, ոստիկանության մարմինների աշխատանքների իրավական դաշտը կատարելագործելու, հանցավորության դեմ պայքարի ոլորտում միջազգային ոստիկանական և այլ կառույցների հետ փոխհամագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:
Եվ, ինչպես նշվեց ասուլիսի ընթացքում, կարևոր ունլուրջ աշխատանքներ են տարվում նաև ոստիկանի նոր կերպարի ու իմիջի ձևավորման ուղղությամբ, որպեսզի մեր նոր կերպարի մեջ մտնող ոստիկանները տարբերվեն ոչ միայն իրենց հագուկապով, այլև մարդկային ու ոստիկանին բնորոշ այլ բարձր արժանիքներով:

Վահե Մակարյան

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply