«Հարսնաքարի» դեպքով կալանավորվածների հեռախոսազրույցները վերծանվում են

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | July 20, 2012 16:55

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ այս պահին դեռևս Ռուբեն Հայրապետյանի և ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցների հեռախոսազրույցների վերծանումները  չեն եղել: «Հայրապետյանի հեռախոսների վերծանման առումով պետք է նկատի ունենալ, որ նման տեղեկատվությունը նույնիսկ դատարանի մակարդակով կարող ենք պահանջել միայն այն անձանցից, ում մեղադրանք ենք առաջադրում: Քանի որ Հայրապետյանն այդ կարգավիճակը չունի, նրա հեռախոսի վերծանումը չենք կարող անել»,- նշեց Գ. Համբարձումյանը:

Վարչությունը դիմել է «Արմենթել» և «Վիվասելլ» ընկերություններին՝ կալանավորված մեղադրյալների հեռախոսային վերծանումները ստանալու համար: Ըստ Համբարձումյանի՝ արդեն ստացել են վերծանումները և այդ ուղղությամբ այս պահին քննություն է ընթանում:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply