Գերմանիայում “ատելության թեժ գիծ” է բացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 16:44

Վիսբադենի գովազդային գործակալության աշխատակիցները բացել են երկրում առաջին “ատելության թեժ գիծը”: Ցանկացած զանգող կարող է ուզածին չափ հայհոյել` մեկ րոպեի համար վճարելով   1,49 եվրո:

“Թեժ գիծն աշխատում է  օրական 16-18 ժամ: Հեռախոսի մոտ հերթապահում են գործարարի հարազատներն ու ծանոթները: Ձեռներեցները վստահ են, որ իրենց մտահղացումը մարդկանց օգուտ է բերում, նպատակն իրականացնելու համար նախապես խորհրդակցել են հոգեբանների հետ: Վերջիններս խորհուրդ են տվել, որ բորբոքված հաճախորդներին ոչ մի խորհուրդ չտան: 2-շաբաթյա աշխատանքից հետո արդեն գործակալություն է դիմել 30 մարդ, հիմնականում` տղամարդիկ:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply