Քննարկվել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | July 20, 2012 16:39

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում:
Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաև Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:
Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Բուլղարիայում կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր:

Դիտվել է 1413 անգամ:
Print Friendly

Leave a Reply