Հղի կինը բռնաբարողի առնանդամն է կծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 16:16

Կտրված առնանդամը  Նովոսիբիրսկի Իսկիտիմ քաղաքում կատարված բռնաբարության գործի հիմնական ապացույցն է:

29-ամյա տղամարդը գիշերը սաունայում հարձակվել է հղի ադմինիստրատորի վրա ու   բռնաբարության փորձ կատարել: Նա սկսել է իր զոհին ծեծել, ու երբ կինը հերթական անգամ  ուշքի է եկել կատարվածից,  ծայրահեղ միջոցի է դիմել ու կծել է չարագործի սեռական օրգանը:

Ծեծված կնոջը գործընկերները հայտնաբերել են առավոտյան: Նրան հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ պարզվեց, որ նա կողերի կոտրվածք ունի, սալջարդեր ու հեմատոմաներ: Երեխային պահպանել չի հաջողվել:

Կասկածյալին հայտնաբերել են առնանդամից պոկված մասով, որը որպես ապացույց պահվում է  կնքված  վիճակում:

Տղամարդու նկատմամբ  «Ավազակություն» և «Սեքսուալ բնույթի բռնություն»  հոդվածով գործ է հարուցվել: Նա կասկածվում է սերիական բռնություններ կատարելու մեջ:

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply