Ոստիկանությունը կմիջնորդի որ Նովոյի տղան կալանավորվի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 20, 2012 17:51

Ոստիկանությունը միջնորդություն կներկայացնի դատախազություն` ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն (Նովո)` Արտակ Գրորգյանին կալանավորելու հայցով:

Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ասաց հայտարարեց ՀՀ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:  Նա նաև հույս հայտնեց, որ դատարանը կբավարարի իրենց պահանջն ու թույլ կտա կալանավորել հանցագործություն կատարած երիտասարդին:

Չնայած որ Արտակ Գևորգյանի անունը մի շարք այլ սկանդալային և աղմկահարույց պատմություների հետ է կապվում, սակայն  ՀՀ քննչական գլխավոր վարչության պետն ասաց, որ գոյություն ունի աղմկահարույց լինելու աստիճաններ և պետք չէ մի դեպքը կապել մյուսի հետ, ուստի նա տեղին չի համարում մեկնաբանել պատգամավորի որդու մասնակցությունն ու մեղավորության հարցը այլ սկանդալներում:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր “ՎԱԶ 2106”  մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գեւորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի “ՎԱԶ 2106”  մակնիշի ավտոմեքենան և, իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին և թողնելով “ԳԱԶ 24” մակնիշի ավտոմեքենան` “ՎԱԶ 2106” ավտոմեքենայով հեռացել էր:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշված օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արտակ Գևորգյանը ձերբակալվել է:

Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն էին կատարել նրան պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի “Բայկալ” օդամղիչ ատրճանակ:

Վահե Մակարյան

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply