ՏՄՊՊՀ-ը շարունակում է մարզային այցերը. Հանձնաժողովի դիտակետում են Աշտարակի և Վանաձորի խոշոր առևտրի կետերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 15:23

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային այցերը: Հուլիսի 24-ին աշխատանքային խումբը կլինի Վանաձոր քաղաքում, իսկ հուլիսի 25-ին` Աշտարակում:

Միջոցառմանը ներկա կլինի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ինչպես նաև նախատեսվում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասնակցությունը: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:

Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն Վանաձորում և Աշտարակում՝ ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին: Փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա են օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ: Օրենքի խախտումների դեպքում ՏՄՊՊՀ մասնագետները կձեռնարկեն համապատասխան միջոցներ:

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply