Դենվերում զոհերի թիվը հասել է 14 մարդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 15:40

Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կինոդահլիճի կրակահերթի պատճառով զոհերի թիվը հասել է 14 մարդու, ևս 50-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է տեղի ոստիկանությունը 10 մարդ մահացել են տեղում, երբ անհայտ մարդը կրակ է բացել Բեթմենի “Սև Ասպետ. Առասպելի վերածննունդը” ֆիլմաշարի վերջին մասի պրեմիերայի ժամանակ: Դեպքը կատարվել է առևտրի կենտրոնի կինոդահլիճում: Հաղորդում են նաև, որ հնարավոր է տղամարդը դահլիճ է նետել նռնակ արցունքաբեր գազով: Չորս հոգի մահացել են հիվանդանոցում:

Կասկածյալը ձերբակալված է, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Ոչ մի նշան չկա, որ նա համախոհ է ունեցել:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply