Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 20, 2012 14:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ:

Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն, իսկ, Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:

«Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով և արդեն 12 տարի է, ինչ  Երևանն ու Բեյրութը  քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված  է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երևանում ձևավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր:

Շնորհակալություն  հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում և նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երևանի և Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձևավորված համատեղ աշխատանքնային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրարգրերի և կյանքի կկոչվեն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply