Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | July 20, 2012 14:24

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։

Ընդգծելով հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել է, որ  Երևանի և արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:

«2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հյուրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին` համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բաերկամության Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որը  անվանվելու է Բուենոս Այրեսի և դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը»,-նշել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար և հույս հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն:

 

 Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply