Ղարաբաղում ընդդիմությունն իրական էր, իսկ պայքարը` լուրջ. Ալեքսանդր Իսկանդարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 14:15

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները հետաքրքիր էին ավելի շատ բովանդակային տեսանկյունից, քան թե դրա վերաբերյալ արձագանքների. “Ղարաբաղի ընտրություններում ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են այդ ընտրություններն անցել, այլ ոչ թե ինչպես են գնահատվել դրանք քաղաքական ուժերի կողմից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը դրական է գնահատում ղարաբաղյան այս ընտրություններում ընդդիմության կատարած դերն ու գործառույթը: Ըստ նրա`ընդդիմությունը միանգամայն իրական էր, իսկ պայքարը` լուրջ:

“Ընդդիմությանը հաջողվեց հնարավորին չափով միավորվել: Ընդդիմության թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքեց բավականին լուրջ թվով ձայներ: Դա երկու անգամ ավելին էր նախորդ ընտրություններում ընդդիմության ներկայացուցչի հավաքած ձայներից: Այդ ժամանակ հինգ կուսակցություններից ոչ մեկը չսատարեց ընդդիմադիր գործչին, բացառությամբ` մի քանի պատգամավորների”:

Իսկանդարյանի դիտարկմամբ` Արցախի խորհրդարանում հնարավոր է, որ ձևավորվի ընդդիմադիր խմբակցություն:

“Եթե դա տեղի ունենա, ապա ինշխանությունը պետք է հաշվի նստի դրա հետ, ինչն էլ կբերի ներքաղաքական դաշտի փոփոխություն ԼՂՀ-ում”,- ասաց քաղաքագետն ու ավելացրեց, որ Ղարաբաղը փոփոխվում է և դրան զուգընթաց փոփոխվում է նաև Ղարաբաղի ներքաղաքական միջավայրը:

Իսկանդարյանը նաև նշեց, որ Ղարաբաղում ընդդիմությունը հաղթել է երեք շրջաններում` Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:

Նման պայքարից ու պարտություն կրելուց հետո Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ պայքարելու է որպես ընդդիմադիր գործիչ:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply