Ինդոնեզիայում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 9, 2009 16:27

Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում` Սումբավա կղզու մոտակայքում,այսօր 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 40 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 18 կմ խորությամբ` Սումբավա կղզուց 15 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը զգալի է եղել նաև հարևան Լոմբոկ կղզում:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply