ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունում է Արցախում ընտրությունների անհրաժեշտությունը, բայց չի ճանաչում ԼՂՀ անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2012 12:50

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա)   Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման գործընթացների միջոցով պետք է ապահովեն հանրային կյանքի կազմակերպումը ժողովրդավարական սկզբունքների հիման վրա:

Սակայն,միևնույն ժամանակ, փաստաթղթում  ասվում է , որ  «ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»:

Համանախագահները շեշտում են, որ  «հուլիսի 19-ի ընթացակարգը ոչ մի կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքները»:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթանակել է գործող նախագահ Բակո Սահակյանը` ստանալով քվեների 66,7 տոկոսը:

Թեկնածուներից Վիտալի Բալասանյանը ստացել է ձայների 35,50 տոկոսը, իսկ Արկադի Սողոմոնյանը` 0,8 տոկոսը:

Դիտվել է 1315 անգամ:
Print Friendly

Leave a Reply