Վիկ Դարչինյանը կմրցի ուժեղ բռնցքամարտիկի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 20, 2012 13:02

Թեթևագույն քաշային կարգի պրոֆեսոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին, չնայած վերջին շրջանում բախտն ուղեկից չէ, սակայն ռինգը ձգում է: Նա  որոշել է ուժերը չափել պուերտոռիկացի Լուիս Օրլանդո դել Վալեի հետ:

Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 29-ին Լաս Վեգասում: Կիսաթեթև քաշային կարգում հանդես եկող նրա մրցակիցը դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: Նա 25 տարեկան է և անցկացրած 16 հանդիւպումներից 11-ում մրցակիցներին հաղթել է նոկաուտով:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply