ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունը վերջին շրջանում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցեին հնչող մեղադրանքների կապակցությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 20, 2012 15:20

Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներով պարբերաբար հայտնվող մեղադրանքները և կոչերը, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործող նախագահ Գեղամ Հարությունյանին և ընդհանրապես այդ կառույցին, ընդամենը քաղաքական շահարկումներ են, անառողջ դիրքորոշման արդյունք:

Եթե կան հասարակական նախաձեռնություններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լավագույն ձևն այդ աշխատանքներում ներգրավվելն է: ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ օրերս տարածվել է համապատասխան հայտարարություն հաջորդ ժամկետի համար խորհրդի նոր կազմի ձևավորման վերաբերյալ: ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին` համապատասխան կարգով: Հավելեմ նաև, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակություն կապի օղակներից միայն մեկն է: Պաշտպանության նախարարությունը լայնորեն համագործակցում է հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ունի հատուկ մշակված ծրագիր, իրականացվում են տարատեսակ միջոցառումներ: Դա իրականացվում է թե հասարակական խորհրդի հետ համատեղ, թե առանձին համապատասխան վարչությունների կողմից:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply