Բանակը Կրիմսկի բնակիչներին 500 բնակարան կնվիրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 11:55

Պաշտպանության նախարարությունը Կրիմսկի բնակիչներին հարյուրավոր նոր բնակարաններ կնվիրի, որոնք կառուցվել են զինվորականների համար: Դրա մասին հայտնել է  պաշտպանության գերատեսչության ղեկավար Անատոլի Սերդյուկովը` Կուբան կատարած ուղևորությունից հետո:

«Դուք գիտեք, որ մենք Կրիմսկից ոչ հեռու ավելի քան 500 բնակարան ենք կառուցել: Նահանգապետի խնդրանքով մենք դրանք հանձնում ենք , որպեսզի բնակարանի կարիք ունեցողների գեթ մի մասին ապահովենք»,-մեջբերվում է պաշտպանության  նախարարի խոսքը :

«Սա զանգվածային ողբերգություն է. ավերվել են  մեկուկես հազար տներ: 9000 տներում կապիտալ վերանորոգման կարիք  կա: Առանց դրսից օգնության, տվյալ դեպքում` բանակի, մեզ համար շատ դժվար կլիներ: Մենք ճիշտ է, ամեն ինչ կանենինք, սակայն ժամկետները սուղ են»,-ասել է տարածաշրջանի ղեկավարը:

Ներկայումս Կրիմսկի վերանորոգման աշխատանքներին օգնում են 5000 ռուս զինծառայողներ:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply