Չինուհու 70 կգ ուռուցքը հեռացրել են անվճար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 20, 2012 11:33

Լի Հոնֆանգը 40-ամյա ֆերմեր է  Չինաստանի  հյուսիսում գտնվող Շանսի գավառից: Կինը 11 տարի տառապում է ոսկրի հազվադեպ պատահող քաղցեկեղից` քորդոմայից:  Սակայն, նա այևս չի թաքնվի օտար հայացքից իրեն այլանդակած ուռուցքի պատճառով:

Չինաստանի իշխանությունները,    մամուլում պարբերաբար քաղցկեղային հիվանդի տառապանքների նկարագրությամբ ամոթահար, որոշեցին կնոջը 94000  դոլարանոց վիրահատություն նվիրել: Չինուհուն վիրահատեցին Շանսիի մայրաքաղաքում: Վիրահատությունից մեկ շաբաթ անց նրան դուրս գրեցին հիվանդանոցից, սակայն դեռևս մի քանի վիրահատություն էլ պետք է արվի քթից, այտոսկրերից ու կոկորդից ուռուցքները հեռացնելու համար:

Լին չի հավատում իր երջանկությանն ու ծանոթանում է իր  նոր դեմքին. «Շնորհակալ եմ, նրանց, ով  օգնեց ինձ: Ես այլևս հրեշ չեմ ու հույս ունեմ, որ այլևս հրեշ չեմ դառնա»:

Ուռուցքի օջախը հայտնվել էր Լիի ճակատին 2001-ին: Սակայն կինը սկզբում այն մոծակի խայթոցի տեղ էր դրել, ուշադրություն չէր դարձրել դրան ու  բժշկի չէր դիմել : Սակայն ուռուցքը գնալով մեծանում էր, ու 2005-ին նրան վիրահատեցին: Սակայն դրանից հետո նոր ուռուցքներ էին առաջանում. այդ ժամանակ է, որ նա իր սարսափելի հիվանդության մասին իմացավ:

Լիի ընտանիքը, որտեղ 2 որդիներն են մեծանում, չնայած մոր հիվանդությանն ու դրամական միջոցների բացակայությանը, երջանիկ էր: Կնոջ համար իսկական ողբերգություն էր ամուսնու մահը: 14 – 17 տարեկան որդիները ստիպված էին թողնել տունն ու աշխատանքի գնալ:

Բարեբախտաբար, Լին հետո հանդիպեց 40-ամյա Գու Յանպինգին, որն ամուսնացավ Լիի հետ ու  կիսեց նաև նրա վիշտը:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply